ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) դեղեր ու հակաբիոտիկներ։
Մասնավորապես`
1. «Զետոննա (ցիկլեսոնիդ)» ցողացիր, որը կիրառվում է սեզոնային ալերգիաների ժամանակ
2. «Ռոլեյդս» անանուխի համով` անտացիդ միջոց է, օգտագործվում է ստամոքսի թթվայնության բարձրացման դեպքում
3. «Տամսուլոզին հիդրոքլորիդ» դ/պատիճ 0,4մգ, նշանակվում է պրոստատիտ (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) հիվանդության բուժման համար
4. «Տոպիրամատ» դ/հատ 100մգ, 200մգ, այն կիրառվում է էպիլեպսիա հիվանդության ժամանակ:
Ստացված դեղերի ցանկ
Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված և բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչության լայն խավերին:
Դեղերի անվացանկ
• Ամպիցիլլինդ/պատիճ 250մգN100
• Ասպիրինդ/հատ 81մգ N32
• Բետասերկ (բետահիստին) դ/հատ 24մգ N20
• Զետոննա (ցիկլեսոնիդ) ցողացիրքթի
• Զիմաքսիդ (գատիֆլոքսացին) ակնակաթիլ 0.5% 2.5մլ
• Զիոպտանակնակաթիլ 0.0015% 0.3մլ N10x3
• Էնալապրիլդ/հատ 2.5մգ N100
• Իմոդիում /լոպերամիդ/ 2մգ N30
• Լևետիրացետամդ/հատ 500մգ N500
• Լևոթիրոքսիննատրիումդ/հատ 112մկգ N100
• Լոզարտան/հիդրոքլորոթիազիդդ/հատ50/12,5մգN100
• Լևոֆլոքս (լևոֆլոքսացին) դ/հատ 250մգ N100
• Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,2մգ/ժ N30
• Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,1մգ/ժ N30
• Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,4մգ/ժ N30
• Նիտրոգլիցերինցողացիրենթալեզվային 400մկգ/1դչ 85գ
• Միկարդիս/տելմիսարտան/ 80մգ N30
• Հիզար(լոզարտ/հիդրոքլորթ)դ/հատ100/12,5մգ N1000
• Պրովենտիլ(ալբուտերոլ)ցողացիրշնչ 90մկգ 6,7գ
• Ռեկտիքեյր(լիդոկային) քսուքուղիղաղիք5% 1գN10
• Ռոլեյդսանտացիդհեղուկանանուխ 550/110մգ/5մլ 354
• Ռոլեյդսանտացիդհեղուկանանուխ 550/110մգ/5մլ 425
• Ռոլեյդսանտացիդհեղուկբալի 550/110մգ/5մլ 425
• Վազելինսպիտակ-ՎԻՏԱՄԻՆԱ+Դքսուք 76%28.4գ
• Վերապամիլդ/հատ 240մգ N90
• Ֆենոֆիբրատդ/պատիճ 130մգ N90
• Տամսուլոզինհիդրոքլորիդդ/պատիճ 0,4մգ N100
• Դիվալպրոեքսնատրիումդ/հատ 125մգ N100
• Դիվալպրոեքսնատրիումդ/հատ 500 մգ N500
• Ինվեգա (պալիպերիդոն) դ/հատ 1.5մգ N30
• Տոպիրամատդ/հատ 100մգ N500
• Տոպիրամատդ/հատ 200մգ N60